ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական (դե էլ ուրիշ որտեղի՞ց պետք է լիներ) Նաիրա Զոհրաբյանը երկու պաշտոնյաների՝ պատգամավորի ու փոխմարզպետի հրապարակային թամաշայի մասին, փաստորեն ասում է, թե բա երկու տղամարդ եք, կարող ա իրար քֆրտեք էլ, խփեք էլ, բա ոնց, բա էտ ա տղամարդկությունը, թե չէ "մասնավոր խոսակցությունը" ձայնագրելը որս ա, բա ամոթ չի՞, հո գործ տվող չե՞ք:
Վարագույր...
ՀԳ. Մի քիչ շատ չե՞ն կրիմինալն ու խուլիգանները կենտրոնացել ԲՀԿ-ում: Էն օրը Վարտանիկը, հիմա ոմն Սերգեյ Բագրատյան: Ու սա խմբակցությունում տոն տվողներն են: Ու նրանց անվերապահ պաշտպանում է խուլիգանությունը տղամարդկության հետ խառնող Նաիրա Զոհրաբյանը: Ակնհայտ է, որ այս խմբակցությունում անառողջ մթնոլորտ է տիրում: Ոնց որ թե դուք ոչ թե Բարգավաճ Հայաստան եք ուզում կառուցել, այլ Բարգավաճ Պակիստան: Է, մի հատ էլ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկեք՝ ոստիկանությունը ցրելու ու թաղային հեղինակություններին երկրում կարգուկանոն հաստատող նշանակելու մասին: Մի-քանի ադեկվատ պատգամավորներին ո մասնագետներին հանած՝ ԲՀԿ-ն դարձել է հին Հայաստանի պատվիրակությունը Նոր Հայաստանի Ազգային Ժողովում: