Քաղաքական Միջազգային գլխավոր 

ԱՄՆ-ը մեծացնում է Լեհաստանում իր զինվորականների թիվը

Լեհաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ-ի հետ իր տարածքում ամերիկյան ուժերն ավելացնելու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լեհական լրատվամիջոցներին:

Լեհաստանի Պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ բանակցությունները կարող են ավարտվել արդեն այս տարի: Վերջնական արդյունքը լինելու է այն, որ Լեհաստանում այսօր գտնվող 4 հազար ամերիկացի զինվորականների թիվն աճելու է:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Վարշավան չի վստահում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներին և ցանկանում է ուղիղ ռազմական աջակցություն ստանալ ԱՄՆ-ից:

Նույն շարքից