Հասարակություն 

Xiaomi-ի նախագահը 1 միլիարդ է պարտվել գրազի արդյունքում

Xiaomi Corporation-ի տնօրենների խորհրդի նախագահը գրազով 148,5 միլիոն դոլար (1 միլիարդ յուան)  է պարտվել չինական Gree Electric Appliances Incorporated խոշոր ընկերության ղեկավարին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Դեռ 2013 թվականին Լեյ Ցզյունը հայտարարել է, որ իր ընկերությունը 5 տարի անց ավելի մեծ եկամուտ է ստանալու, քան՝ Gree Electric Appliances Incorporated-ը: Գրազի շրջանակներում չէր նշվել կոնկրետ թվի մասին:

Կիրակի օրը Gree Electric Appliances Incorporated-ը հայտարարեց, որ 2018 թվականին ընկերության եկամուտը կազմել է 198 միլիարդ յուան: Ինչ վերաբերում է Xiaomi-ին, ապա այս դեպքում եկամուտը կազմել է 174,92 միլիարդ յուան:

Դեռ հայտնի չէ՝ Ցզյունը վճարելո՞ւ է գումարը, թե՝ ոչ:

Նույն շարքից