ԱՄՆ Օհայո նահանգում 8-ամյա երեխան փրկել է քրոջը, ով գտնվել է մեքենայում, որը հանցագործը փորձել է փախցնել: Այս մասին հայտնում է The New York Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղան նախ ավտոմեքենայից իջեցնում քրոջը, ապա նաև ինքը դուրս ցատկում:
Պատմությունը բարեհաջող ավարտ է ունեցել: Երեխաները չեն տուժել, իսկ հանցագործը բռնվել է րոպեներ անց: