Իրավական գլխավոր 

Հրապարակվեց «Սպայկայի» սեփականատիրոջ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի վճիռը

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սպայկա» ընկերության սեփականատեր, տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը։

Ղազարյանը կմնա կալանքի տակ, նրա նկատմամբ խափանման միջոցը չի փոխվի:

Լրագրողների հետ զրույցում Ղազարյանի փաստաբանը հայտարարեց, որ որոշումը գնահատում են որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ՝ հավելելով, որ իր պաշտպանյալի հետ քննարկումից հետո հնարավոր է ասուլիս հրավիրեն և ավելի մանրամասն խոսեն գործի մասին:

Նույն շարքից