Քաղաքական 

ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց նաև Ծառուկյանի մասին Փաշինյանի հայտարարությունը

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ մեկը որևէ մեկի վերաբերյալ հայտարարություն է անում, պետք է ինքն ապացուցի, թող փորձեն ապացուցել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ պատասխանելով մեղադրանքներին, որ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ գագիկ Ծառուկյանը զրկվի մանդատից, պատգամավորը նշել է, որ դա վերացական հարց է. «Վերացական չենք խոսելու: Մենք կոնկրետ պետք է խոսենք: Քաղաքացու որոշում կուսակցությունը կոնկրետ խնդիր է դրել, այն օրենքով կքննարկվի: Բոլորն են հավասար օրենքի առաջ, որևէ արտոնյալ չկա»:

ԲՀԿ-ական պատգամավորը նաև հիշեցրել է վարչապետ Փաշինյանի խոսքերն այն մասինն, որ խորհրդարանում օլիգարխներ չկան, չկան գործարարներ և կան սեփականատերեր. «Մենք հիմք ենք ընդունում երկրի բարձրագույն իշխանության հայտարարությունը: Որևէ մեկի բամբասանքը ես չեմ կարող քննարկել»:

Ավելի վաղ Քաղաքացու որոշում կուսակցությունը դիմել էր դատախազությանն ու ԱԺ նախագահին՝ պահանջելով քննարկման առարկա դարձնել ԲՀԿ առաջնորդի հարցը:

 

Նույն շարքից