Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեն պաշտոնապես հայտնել է կայսր Ակիհիտոյի՝ գահից հրաժարվելու մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK-ին:
Աբեն ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնելը կայսերը և վերջինիս կնոջը՝ Միտիկոյին:
Նշենք, որ Ճապոնիայում մայիսի 1-ից նոր էռա է սկսվում, որը ստացել է Ռեյվա անունը: Գահին բազմելու է գահաժառանգ Նարուհիտոն:
Հավելենք, որ կայսր Ակիհիտոյի կառավարման ժամանակաշրջանը կրում էր Հեյսեյ անունը: