Մոսկվայի հիվանդանոցներից մեկում բժիշկներին հրաշքով հաջողվել է փրկել հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի որդուն:
Մեծահարուստ հայի որդին կոմայի մեջ հայտնվել է անհայտ ծագմամբ նյութի օգտագործումը չարաշահելու արդյունքում: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
Սերգեյ Սարկիսով կրտսերը հիվանդանոցում հայտնվել է ապրիլի 14-ին՝ այն բանից հետո, երբ կորցրել է գիտակցությունն ակումբներից մեկում:
Հիմա Սերգեյ Սարկիսովի կյանքին վտանգ չի սպառնում: