Քաղաքական Միջազգային 

Փաշինյանի հայտարարությունը պարզապես ճիշտ չէ. Հետաքրքիր գրառում՝ ԱՄՆ-ից

Մի քանի օր առաջ թվիթերում բավական հետաքրքիր գրառում է կատարել «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Պոլ Ստրոնսկին, ով հայ-ամերիկյան հարաբերությունները ամենայն խորությամբ պատկերացնող մասնագետներից է։

Հիշեցնեմ նաեւ, որ Ստրոնսկին նոր իշխանությունների աջակիցներից է եղել եւ իշխանափոխության վերաբերյալ «Կարնեգի» հիմնադրամի աղմկահարույց հոդվածի հեղինակը։

Գրառման էությունը հանգում է հետեւյալին.

«Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ ԱՄՆ-ը չի աջակցել Հայաստանին թավշյա հեղափոխությունից հետո պարզապես ճիշտ չէ՝ հատկապես այն պարագայում, երբ իշխանափոխությունից հետո Հայաստանին տրամադրվել է հավելյալ 14 միլիոն դոլար միայն վեց ամսվա ընթացքում։ Բողոքելու, մեղադրելու փոխարեն Փաշինյանը վերջապես պետք է սկսի աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»։

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը

Նույն շարքից