Հասարակություն գլխավոր 

Պատրաստ եմ կտրել ձեռքս այդ լրատվամիջոցի համար. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը պատրաստ է էքսկլյուզիվ կերպով իր ձեռքը կտրել այն լրատվամիջոցի համար, որը կներկայացնի տեսանյութ, թե ինչպես է ինքը կաշառք վերցնում, եթե նման տեսանյութ կա: Այս մասին Սանասարյանը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը:

Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Սանասարյանը գումար վերցնում:

Սանասարյանի խոսքերով, դա հակահեղափոխական հենք ունի. «Տեսնում են, որ կա ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր չեն հավատում, որ ես կարող եմ կապ ունենալ կոռուպցիոն դրսևորումների հետ: Սրա պատճառով որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս: Ես անձամբ սովոր եմ այդ վիճակներին, դրան ներողամտությամբ եմ վերաբերվում: Նման տեսանյութ չկա և չի կարող լինել»:

Նույն շարքից