IT Հասարակություն 

Android-ը պաշտպանվել է գաղտնալսումից

analitik.am

ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծումներից հետո համացանցում աշխատանքի գաղտնիության պահպանումը շատ կարևոր է դարձել բազմաթիվ օգտատերերի համար: Electronic Frontier Foundation (EFF) ընկերությունը իր HTTPS Everywhere դիտարկիչային ընդլայնման ծրագիրը հասանելի է դարձրել նաև Android օպերացիոն համակարգով սարքերի համար, ինչը սմարթֆոնների տերերին թույլ կտա համացանցում գործել առավել անվտանգ: Այս մասին հայտնում է Engadget պորտալը:

Ծրագիրը վեբէջերը ներբեռնում է կոդավորված միացման միջոցով, ինչի արդյունքում ո՛չ հատուկ ծառայությունները, ո՛չ ցանցահենները չեն կարող խաթարել անձնական տվյալների գաղտնիությունը:

Ծրագիրն Android ՕՀ-ով սարքերում աշխատում է Firefox դիտարկիչի հետ: Այն կարելի է ներբեռնել նախագծի կայքից:

Նույն շարքից