Հայաստանում խոշոր հարկ վճարողների թիվը հասնում է 1400-1500-ի: Այս մասին լրագրողների հետ զրույցում խորհրդարանում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ չի կարող հիշել բոլորին:
Հարցին, թե կա արդյո՞ք խոշոր հարկ վճարողների մեջ Գագիկ Ծառուկյանի անունը, Անանյանը նշել է, որ ամենօրյա վարչարարություն իրականացնելիս այդպիսի անուն ազգանունով գործարար իրեն չեն ներկայացրել:
Ավելի վաղ Քաղաքացու որոշում կուսակցությունը դիմել էր դատախազությանն ու ԱԺ նախագահին՝ պահանջելով քննարկման առարկա դարձնել ԲՀԿ առաջնորդի հարցը: