Այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը, դիմելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին և ներկայացնելով լուսանկար, ցանկություն հայտնեց իմանալ, թե ինչի ապրանքանիշի կոստյում է նա կրում և ինչ փողկապ ու ինչ արժե այն:
Սանասարյանը հարցին չպատասխանեց:
ՊՎԾ պետի փաստաբանն իր հերթին հայտարարեց, որ ասուլիսի ընթացքում անձնական հարցերի չարժե անդրադառնալ:
Լրագրողը հայտարարեց, որ փորձագետների գնահատմամբ, կոստյումը Stefano Ricci-ի ապրանքանիշի է, որի շուկայական գինը հասնում է 3 միլիոն դրամի:
«Ես կնվիրեմ դա ասողին: Լավ է, որ իմ նասկիները չեն տեսնում, վստահ եմ, որ դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեին» ,-արձագանքեց Սանասարյանը: