Փաստորեն դաշնակցական Գեղամ Մանուկյանը, օգտվելով վերջին օրերի մեդիա բեսպրեդելից՝ որոշել է առիթից օգտվել ու ինձ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրել (կամ առնվազն ակնարկել):
Պատկերացնու՞մ եք, ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ Գեղամ Մանուկյանը ինձ մեղադրում է անազնիվ գործելակերպի մեջ։
Պարզվում է նաև (ձեռի հետ), որ վերջինս հետաքննող լրագրող է և հավանաբար շուտով «Հետք» լրատվականին ծանրագույն մրցակցություն է սպասվում ի դեմս «Երկիր Մեդիայի»:
Մեկ բան ունեմ ասելու. հավանականությունը, որ ես երբևէ ներգրավված կլինեմ որևէ կոռուպցիոն գործարքի մեջ ոչ ավել է, քան հավանականությունը, որ օրինակ Գեղամ Մանուկյանը որևէ մեկի պատվերը չի կատարում:
Կամ որ օրինակ վերջինս անաչառ և օբյեկտիվ լրագրող է:
Նա ուղղակի չի պատկերացնում, թե ո՞նց կարելի է պաշտոնավարել և չգողանալ։
Այո, պարոն Մանուկյան, պետք է հիասթափեցնեմ, դա հնարավոր է:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան