Հասարակություն 

Ես բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք այդ թվում նաև Սորոսից օգտվում են. Դավիթ Սանասարյան

Այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կապ ունի ինքը Սորոսի հիմնադրամի հետ և հարցին, թե որքանով այն կարող է կապ ունենալ իր գործի հետ, հայտարարեց, որ բազմաթիվ ընկերներ ունի, որոնք տարբեր հիմնադրամներից, այդ թվում նաև Սորոսից օգտվում են և Հայաստանի համար լավ գործ են անում. «Բայց առանձնապես ծանր հասկացողների համար ես նորից կասեմ, որ մի լումայի դրամաշնորհ չեմ վերցրել Սորոսից և այլ հիմնադրամներից: Բացառապես կրթության համար ես դրամանշնորհ եմ ստացել «Տավիտյան հիմնադրամից», որը կապ չունի Սորոսի հետ: Որևիցե մեկը չի կարող ապացուցել, որ ես մի լումա վերցրել եմ որևիցե հիմնադրամից իմ հասարակական գործունեության համար»:

Ինչ  վերաբերում է այն տեղեկություններին, որ Ռուսաստանը պահանջում էր իր հրաժարականը, և ՀՀ իշխանությունները բավարարում են այդ պահանջը, Սանասարյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը շատ ավելի կարևոր գործեր ունի:

 

Նույն շարքից