Հասարակություն 

Զելենսկին պաշտոնապես հայտարարվեց Ուկրաինայի նախագահ

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես երկրի նախագահ է հայտարարել ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկիին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քվեարթերթիկների վերջնական հաշվարկի արդյունքում Զելենսկին ստացել է ձայների 73,23 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 24,45 տոկոսը:

Նորընտիր նախագահի ինաուգուրացիայի օրը որոշելու է Գերագույն ռադան, սակայն այն պետք է լինի ամենաուշը մինչև մայիսի 30-ը:

Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի ունեցան ապրիլի 21-ին:

Նույն շարքից