Հայաստան Քաղաքական 

Միրզոյանի մոտ փակ հանդիպումն ավարտվեց. Ծառուկյանի մասին հայտարարություն կլինի՞

Աշխատանքային քննարկում է եղել նաև «ՔՈ»-ի առաջարկի հետ կապված: Սակայն այս քննարկումը խմբակցության նիստ չէր ընդգրկվել, առաջիկայում տեղի կունենա խմբակցության նիստ, կգանք եզրակացության, այս պահին որոշում, հայտարարության տեքստ չկա: ԱԺ նախագահի մոտ փակ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով «ՔՈ» կուսակցության առաջարկության մասին:

Ավելի վաղ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել էր դատախազությանն ու ԱԺ նախագահին՝ պահանջելով քննարկման առարկա դարձնել ԲՀԿ առաջնորդի հարցը:

Հարցին, թե հայտարարության տեքստ պատրաստվո՞ւմ է Արարատ Միրզոյանի կողմից, պետք է արդյո՞ք այսօր սպասել հայտարարության, Ռուբինյանը կարծիք է հայտնել, թե ոչ:

Ինչ վերաբերում է իր անձնական կարծիքին, Ռուբինյանը նշել է, որ Ծառուկյանի որոշ հայտարարություններ որոշակի տարակարծությունների կամ կասկածների տեղիք են տալիս և արժե, որ հստակեցվի, թե ինչ են նշանակում դրանք:

Նույն շարքից