Հասարակություն 

Հորդորում ենք խուսափել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից. Լեզվի կոմիտե

(5-րդ թողարկում)

Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր՝ հերթական ցանկը։ Այս օտար բառերը հայախոս մարդիկ գրավոր և բանավոր խոսքում հաճախ են կիրառում՝ անտեսելով հայերենի հնարավորությունները։

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

ալյանս - միություն, դաշինք

բաններ - ցուցապաստառ

բեյջ - անվանաքարտ

դալան - կամար, կամարանցում

դերմատոլոգ - մաշկաբան

դիսոնանս - աններդաշնակություն

թինեյջեր - դեռահաս, պատանի

ինաուգուրացիա - պաշտոնակալություն, երդմնակալություն

իդենտիֆիկացիա - նույնականացում, նույնացում

ինտերպրետացիա - մեկնաբանություն

կալկուլյատոր - հաշվիչ

կնոպկա - 1. կոճակ, 2. կոճգամ

կոնսենսուս - համաձայնություն

կրիտերիա - չափանիշ

մեյքափ - դիմահարդարանք, դիմահարդարում

միսիա - առաքելություն

նոմինացիա - անվանակարգ

չաթ - զրուցարան

պարոլ (ռազմ.) - անցաբառ, նշանաբառ

պեյզաժ - բնանկար, բնապատկեր

պրեզենտացիա - շնորհանդես, ներկայացում

պրոֆեսիոնալ - արհեստավարժ

ռեսթայլինգ - ոճափոխութուն

սկեպտիկ - կասկածամիտ, թերահավատ

վերբալ - խոսքային, բանավոր

քոմենթ - մեկնաբանություն

օնկոլոգ - ուռուցքաբան

օրիենտացիա - կողմնորոշում

օֆիցիալ - պաշտոնական

30․ֆիլտր - զտիչ

 

 

Նույն շարքից