Հասարակություն 

Անգլիական օդանավակայանում օդանավեր են բախվել միմյանց

Կենտրոնական Անգլիայում գտնվող Իսթ Միդլենդս օդանավակայանում երկու օդանավ է բախվել իրար: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Միջադեպի հերոսներն են  Ryanair և Jet2 ավիաընկերություններին պատկանող օդանավերը: Բախումը տեղի է ունեցել  Ryanair-ի օդանավը քաշելու պահին: Մասնավորապես իրար են բախվել օդանավերի թևերը:

Տեղի ունեցածի պատճառը մառախուղն է:

Բախման պահին օդանավերում ուղևոր չի եղել, տուժածներ չկան: Օդանավակայանի աշխատանքները չեն տուժել:

Նույն շարքից