«Բելառուսը հաղթեց Ռուսաստանին
Ռուսաստանի և Բելառուսի միջև մոտ երկու ամիս է ընթացող «դեսպանային» պատերազմն ավարտվեց Մինսկի հաղթանակով... Բելառուսում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչը հետ է կանչվելու... Այդ մասին հաղորդում է Коммерсантъ-ը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ-ում իր բարձրաստիճան աղբյուրներին... ՌԴ Պետդումայի Интерфакс-ի աղբյուրները հաստատել են այս տեղեկությունը և հայտնել, որ շուտով Բաբիչի հետ կանչման որոշումը, որը քննարկվում է արդեն մեկ շաբաթ, վերջնական կընդունվի...
Հիշեցնեմ, որ Բելառուսի ղեկավարությանը բացարձակ դուր չէին եկել Բաբիչի մեկնաբանությունները, որոնք վերաբերվում են ռուս-բելառուսական ներկայիս հարաբերություններին...Պարոբ Բաբիչը, ըստ Մինսկի, դաստիարակչական և խրատական լեկցիա է կարդացել բելառուսներին, թե ինչպես վերջիններս պետք է առաջնորդվեն Մոսկվայի հետ հարաբերություններում... Դա սկանդալ է առաջացրել...
Գործը հասել էր նրան, որ 2019 թ-ի ապրիլի 19-ին Բելառուսի ԱԳՆ մամլո խոսնակ Անատոլի Գլազը Բաբիչին մեղադրել էր ռուս-բելառուսական հարաբերությունները քանդելու մեջ, իսկ դրանից մեկ օր առաջ էլ Մինսկում ՌԴ դեսպանի «մեղայական և բացատրական» մամլո ասուլիսը հրաժարվել էին լուսաբանել բելառուսական առաջատար ԶԼՄ-ները...
Հ.Գ. Այս ամենի ֆոնին հիշեցի մեր նախկին վայ-պաշտոնյաներին, որոնք բերանները ջուր առած, ծույլիկ աշակերտի հայացքով լսում էին, թե ինչպես որոշ ՌԴ պաշտոնյաներ Երևանում գտնվելիս իրենց թույլ էին տալիս Հայաստանն անվանել «Ռուսաստանի ֆորպոստը Հարավային Կովկասում»...
Իսկ ներկայիս իշխանություններն էլ «պուտինագիտության» մաստեր-կլասս են տալիս Ուկրաինայի նորընտիր նախագահին...»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։