Հայաստան Քաղաքական 

Ովքեր են «Իմ քայլի» 10 հոգանոց փակ խմբում և ինչ են որոշել Ծառուկյանի մասով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության փակ նիստերից արտահոսքի պատճառով նոր ֆորմատ է ձևավորվել՝ 10 հոգանոց փակ խմբում, որի կազմում են Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը և այլք, նախնական քննարկում են անում, ապա այն հատվածը, որը ցանկանում են, որ «արտահոսվի», ներկայացնում են խմբակցության «փակ» նիստին:

Վերջին` ԲՀԿ-ին «նվիրված» նիստում հնչել է 2 մեսիջ. «Իմ քայլը» և Արարատ Միրզոյանը քաղաքական հայտարարություն կանեն Ծառուկյանի մանդատի մասին, և խմբակցությունը «կհանձնի» Սերգեյ Բագրատյանին, եթե հարուցված քրգործով դատախազը մտնի ԱԺ։

«Մեծամասնությունը խոսում է շանտաժի լեզվով, որովհետև վախեր ունի ԲՀԿ-ից և Ծառուկյանից` ԱԺ ապագա վերադասավորությունների մասով, և դա անում է հատկապես Մեդվեդևի այցի օրը՝ որպես մեսիջ Ռուսաստանին, որի հետ վերջին շրջանում Ծառուկյանի հարաբերությունները սերտացել են»,- ասաց իմքայլականը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից