Հայաստան Քաղաքական 

Մութ անցյալով պաշտոնյան նոր պաշտոն է ստացել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս կառավարությունում բավական ուշագրավ նշանակում է կատարվել։

Մասնավորապես՝ այս տարվա փետրվարին ՊԵԿ օպերվարչության պետի տեղակալի պաշտոնից ազատված Ջահան Հովհաննիսյանը, ով բավական մութ անցյալ ունի և նախկին կոռուպցիոն համակարգի կրողներից էր, հայտնի կոռուպցիոներ, նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի խորհրդական։ Ինքը՝ Ջահան Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում կարճ հերքեց տեղեկությունը և անջատեց հեռախոսը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից