ԱՄՆ-ի Հյուսիսային Կառոլինայի համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են Շառլոտ քաղաքի ոստիկանությունից՝ նշելով, որ հրաձիգն ուսանող է:
Միջադեպի արդյունքում կա երկու զոհ: Վիրավորների թիվը հասնում է 4-ի, հայտնում է Reuters-ը:
Բարեբախտաբար ոստիկանությանը հաջողվել է արագ վնասազերծել 22-ամյա Տրիստան Էնդրյու Թերրելին, ով ձերբակալված է:
Թե ինչն է ստիպել երիտասարդին գնալ նման քայլի, հայտնի չէ: