ՌԻԱ նովոստին հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես են տարբեր երկրներում մսի խորոված պատրաստում: Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև հայկական խորովածին:
Մասնավորապես գրվում է, որ Հայաստանում, ավանդույթի համաձայն, խորովածը պատրաստում են տղամարդիկ: Նշվում է, որ խորոված պատրաստելու ավելի քան 20 բաղադրատոմս կա՝ կախված նրանից, թե ինչ մսի մասին է խոսքը:
Շատ շրջաններում խորոված են պատրաստում խոզի և ոչխարի մսից, ընդ որում՝ ոսկորը չի հանվում: Հայաստանում ընդունված է խորովածը մատուցել բանջարեղենով՝ լոլիկ, կանաչ պղպեղ և այլն:
Հայկական ավանդույթի համաձայն, խորովածի առաջին կտորը բաժին է հասնում ամենակրտսեր հյուրին: