Քաղաքական Միջազգային 

Մադուրոն հայտնում է Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձի տապալման մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջման փորձը տապալված է:

Իր ուղերձում Մադուրոն նշել է, որ պետական հեղաշրջման նախաձեռնողը Կարակասի նախկին քաղաքապետ, «Ժողովրդական կամք» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Լեոպոլդ Լոպեսն է:

Ապրիլի 30-ին վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել էր «Ազատություն» օպերացիայի վերջնական փուլի սկզբի մասին, որի նպատակն է տապալել գործող նախագահի իշխանությունը: Ավելի ուշ Կարակասում բախումներ սկսվեցին ոստիկանների և ցուցարարների միջև:

 

Նույն շարքից