Հասարակություն 

Ռոնալդուն 11 միլիոնով ապագայի ավտոմեքենա է ձեռք բերել /լուսանկարներ/

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն ձեռք է բերել աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Bugatti Voiture Noire-ին, որի գինը հասնում է 11 միլիոն եվրոյի: Մոդելը դեռ գտնվում է մշակման փուլում: Այն ճանապարհներին կհայտնվի միայն 2021 թվականին:

Հավելենք, որ ավտոմեքենան, որի շարժիչի հզորությունը կազմում է 1500 ձիաուժ, կարողանում է զարգացնել մինչև 420 կմ/ժ արագություն:

 

Նույն շարքից