Տրանսգենդեր ծանրամարտիկ Մերի Գրեգորին բախվել է Օլիմպիական խաղերի մասնակիցների դժգոհությանը՝ այն բանից հետո, երբ հաջողություններ է գրանցել ծանրամարտում: Այս մասին հայտնում է Yahoo! Sports-ը:
Նա մասնակցել է 10 մրցաշարի և հաղթել է բոլորում: Բացի դրանից, Գրեգորին 4 համաշխարհային ռեկորդ է գերազանցել:
«Այս տրանսգենդեր կինը, ով ունի տղամարդու մարմին, Ամերիկայում հաղթել է կանանց համար մրցաշարերում: Սովորական կինը չի կարող նրա հետ մրցել: Դա աննիմաստ է»,-հայտարարել է նախկին լողորդուհի Շերոն Դևիսը՝ ով Օլիմպիական խաղերում ներկայացրել է Մեծ Բրիտանիան:
Դևիսը միակ մարզուհին չէ, ով հայտնել է իր դժգոհությունը: