ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է, որ կապ ունի հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի առևանգման գործի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նշյալ գործով Ալեքսանյանը հարցաքննվել է որպես վրկա:
«Այ ցավդ տանեմ, ես առևանգողի մա՞րդ եմ, ի՞նչ եք ուզում ինձնից: Ինձի չառևանգեն, ես կարա՞մ առևանգեմ, վայթեմ Ղուշչյանն է առևանգել ընձի,-հայտարարել է Ալեքսանյանը Ազատության հետ զրույում:
Ալեքսանյանը հայտնել է, որ ցուցմունք է տվել, սակայն առերեսում չի եղել. «Նման բան չկա այ ցավդ տանեմ, ինքը վայթեմ բուժման կարիք ունի»: