Հասարակություն 

Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել Ջուլիան Ասանժի վերաբերյալ

Լոնդոնի դատարանը WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժի համար 50 շաբաթյա կալանքի մասին որոշում է կայացրել, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Դուք չեք ներկայացել ոստիկանություն Ձեր ցանկությամբ: Էկվադորի դեսպանությունը ստիպված է եղել ոստիկանությանը թույլ տալ մուտք գործել դեսպանատուն»,-հայտարարել է դատավոր Դեբորա Թեյլորը:

WikiLeaks-ի հիմնադիրին ամեն դեպքում հնարավորություն է տրվել վերոնշյալ ժամկետը կրճատել երկու անգամ:

Նույն շարքից