Միջազգային Հասարակություն 

Բեռլուսկոնիին վիրահատել են

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը երեկ հոսպիտալացվել է, վիրահատության է ենթարկվել` կապված աղիքային անանցելության հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով վերջինիս կուսակցության հայտարարությանը:

Վիրահատությունը բարեհաջող է անցել, Բեռլուսկոնին մոտ օրերս դուրս կգրվի հիվանդանոցից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջինս հոսպիտալացվել է և գտնվում է Միլանի հիվանդանոցներից մեկում: 82-ամյա Բեռլուսկոնին հիվանդանոց է տեղափոխվել երիկամի հետ ունեցած խնդիրների պատճառով:

Նույն շարքից