Հասարակություն 

Ինչո՞ւ Հայկ Մարությանը ներկա չէր Կենդանաբանական այգում սեզոնի բացմանը

Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգին պաշտոնապես բացվեց` հյուրընկալելով առաջին այcելուներին

Analitik.am-ի հետ զրույցում այգու աշխատակիցներից մեկը նշեց, որ ամեն տարի Կենդանաբանական այգու բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ պաշտոնյաներ, սակայն այս տարի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա չի գտնվել:

Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն Analitik.am-ին հայտնեց, որ նախկինում եղել են բաներ, որ հիմա չեն կարող լինել. «Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք և նրանից առաջ եղել են շատ բաներ, որ հիմա չկան, և դա լավ է։ Այն բարի ավանդույթներին, որոնք տարիներ ի վեր արմատացած են, այնպես չի, որ ներկայիս քաղաքապետը կամ գործող վարչակազմը չի հետևում»։

Քաղաքապետի մամուլի խոսնակը չբացառեց, որ այսօր հնարավոր է Հայկ Մարությանը իր ընտանիքի հետ միասին այցելի կենդանաբանական այգի։

 

Նույն շարքից