Եթե Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբասի հակամարտությունը լուծելու համար գնա ռուսական կողմին ուկրաինական տարածքներ զիջելու ճանապարհով, դա կհանգեցնի նորընտիր նախագահի նկատմամբ ուկրաինացիների վերաբերմունքի վատթարացմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետդեպի՝ ուկրաինական հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոլքերը, փոխանցում է Valasz Online-ը:
«Նա, ըստ երևույթին, հայտարարել է հակառակի մասին: Զելենսկին ասաց, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնաիշխանությունը պետք է վերականգնվի, և նա աջակցում է գործընթացը, որն արդեն ընթանում է դրա համար»,-ասել է Ոուլքերը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Զելենսկին հայրենակիցներին տրամադրելու է իր դեմ:
Սպիտակ տան կարծիքով, հակամարտության կարգավորման լավագույն ուղին Դոնբաս ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու մասինն առաջարկությանը զարգացում տալն է և Կիևի կողմից բարեփոխումները շարունակելը. «Մենք հույս ունենք, որ արևելքում կրակի դադարեցման արդյունավետ գործընթացը հնարավոր է, որ Ռուսաստանը կարող է ապահովել խաղաղություն: Սակայն կանի՞ դա Ռուսաստանը, թե՝ ոչ, ամեն դեպքում պետք է օգնել Ուկրաինային դառնալ հաջողական և կայուն երկիր»: