Ինտերֆաքս գործակալությունը հայտնում է, որ Ինգուշետիայի Ազգային ժողովի պատգամավորն աղջիկ է փախցրել ամուսնության նպատակով:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ պատգամավորի «զոհը» Մալգոբեկսկի հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկն է:
Արդյունքում հարցը լուծել են համայքնի ավագները: Որոշվել է հարսանիք անել: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու մայիսի 2-ին: