Factor.am-ին տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։ Իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը՝ կառավարության անդամ։
Այսպես. Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Գևորգ Խաչատրյանն է, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Խաչատրյանը ՊՎԾ-ում զբաղեցրել է առանցքային պաշտոն, նա գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է։ Գևորգ Խաչատրյանին ԱԱԾ-ն ազատ է արձակել ապրիլի 4-ին, մասնավորապես, դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։
Ավելին՝ Factor.am