Կրասնոդարի մանկապարտեզներից մեկում երեխային ստիպել են համբուրել գետինը: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը բղավում երեխայի վրա, պահանջում ծնկի իջնել, ապա վերջինիս ուժով գետին է գցում: Լսվում է նաև, թե ինչպես է նա վիրավորում տղային: