ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Ինսթագրամի իր էջում բոլորին շնորհավորել է գարնան և աշխատանքի տոնի կապակցությամբ:
Ռուսաստանի վարչապետը երեք լուսանկար է հրապարակել իր շնորհավորանքի հետ, որոնցից մեկում երևում է հայկական ծիրանենու ծաղկած ճյուղ:
Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդևը երկու օր առաջ ժամանել էր Հայաստան մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:


