Բարի օր Սպորտ 

Խնդրում եմ, հանուն ֆուտբոլի, Մեսսիին այլևս չհամեմատեք Ռոնալդուի հետ. Անհավանական երեկո՝ Նոու Կամպում /տեսանյութ/

analitik.am

Մայիսի 1-ին կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Լիվերպուլն» իսկական տոն մատուցեցին ֆուտբոլասերներին, իսկ Լեոնել Մեսսին կատալոնական գրանդի երկրպագուներին անհավանական երեկո նվիրեց:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Էռնեստո Վալվերդեի ֆուտբոլիստները սեփական հարկի տակ կարողացան 3 անպատասխան գնդակ ուղարկել «Կլոպի դարպասը»: Գոլերի հեղինակ դարձան հենց «Լիվերպուլի» նախկին ռմբարկու Լուիս Սուարեսը և Լեոնել Մեսսին, ով իր հաշվին դուբլ գրանցեց: Արգենտինացու երկրորդ գոլն առհասարակ անհավանական էր. Նա գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց տուգանային հարվածի արդյունքում՝ դառնալով շքեղ գոլի հեղինակ:

Հիմա «Լիվերպուլն» իր դաշտում ստիպված է լինելու ետ բերել կորցրածը:

Բարսելոնայի հաղթանակին հետաքրքիր ձևով է արձագանքել իտալացի Մարիո Բալոտելին. «Մեսսին ֆենոմեն է: Խնդրում եմ, հանուն ֆուտբոլի, այլևս մի համեմատեք նրան «Յուվենթուսի» 7 համարի հետ»,-գրել է Բալոտելին իր էջում՝ նկատի ունենալով Ռոնալդուին:

 

Նույն շարքից