«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 9-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պատրաստվում է կազմակերպել «Անմահների գնդի» երթ:
Արդեն մի քանի տարի այդպիսի երթ է անցկացվում Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում և նաև որոշ արտասահմանյան քաղաքներում: Երթի մասնակիցները կրում են Մեծ հայրենականում զոհված իրենց հարազատների կամ ուղղակի հերոսների նկարներ՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
Հայաստանում անցկացվող երթի մասնակիցները կրելու են ոչ միայն Մեծ հայրենականի, այլ նաև Արցախյան ազատամարտի, այդ թվում՝ Ապրիլյան քառօրյայի զոհերի նկարները: Միջոցառմանը մասնակցելու նախնական համաձայնություն են տվել ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում