Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է, որ ամերիկացի ռեփեր Էմինեմը չի հասկանում ռեփի նոր սերունդը: Այս մասին հայտնում է The Independent-ն՝ հղում անելով Բիբերի Ինսթագրամի էջին:
Այսպես կանադացին արձագանքել է ամերիկացու «The Ringer» երգին, որը հայտնվել է «Kamikaze» ալբոմում: Երգում Էմինեմը մեղադրում է երիտասարդ ռեփերներին՝ հայտարարելով, որ վերջիններիս երգերի տեքստերը նման են իրար, և բովանդակության վրա ուշադրություն չի դարձվում: Էմինեմը մասնավորապես մեղադրում է ժանրի ամենահայտնի ներկայացուցիչներից Lil Pump-ին և Lil Xan-ին՝ պնդելով, որ նրանք կրկնօրինակում են Lil Wayne-ի ոճը: Էմինեմը նաև ծաղրում է ժանրի նոր սերնդի ներկայացուցիչներին, որ վերջիններս միշտ կարդում են թանկարժեք զարդերի և աղջիկների մասին:
«Ինձ դուր է գալիս ռեփի նոր սերունդը, նա ուղղակի չի հասկանում դա»,-գրել է Բիբերը: