IT Հասարակություն 

Nokia-ն ու HTC-ն կհամագործակցեն

analitik.am

Սմարթֆոններ արտադրող թայվանական HTC ընկերությունը հայտարարել է ֆիննական Nokia ընկերության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր կնքելու մասին, հայտնում է gazeta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

 

Դա վերաբերում է տեխնոլոգիական ու արտոնագրային ոլորտում համագործակցությանը և կոչված է վերջ դնելու երկու ընկերությունների միջև արտոնագրային վեճերին։

 

HTC-ն կվճարի Nokia-ին նրա արտոնագրերից օգտվելու համար։

 

Nokia-ն արտոնագրային պատերազմ էր սկսել HTC-ի դեմ 2012-ին և ամբողջ աշխարհում ներկայացրել է ավելի քան 50 հայց։ Դատավորները մեղավոր են ճանաչել HTC-ին Nokia-ի 4 արտոնագրերը խախտելու համար։

Նույն շարքից