Ադրբեջանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այն կրում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ զորավարժության նպատակն է փորձի փոխանակման միջոցով ամրապնդել 2 երկրների զինված ուժերի համագործակցությունը և բարելավել համատեղ գործողությունների համակարգումը:
Զորավարժությանը ներգրավված են զրահամեքենաներ, հրետանային մարտկոցներ, հրանոթներ, ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ՀՕՊ համակարգեր: Զորավարժությունն ավարտվելու է մայիսի 3-ին։