Հասարակություն գլխավոր 

Մնում է կից խորհրդատվություն տանք, թե ինչպես է հարմար ահաբեկչություն իրականացնել տվյալ պաշտոնյայի դեմ. Փաշինյան

«Լուսավար Հայաստան» կուսակցությունն առաջարկում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, ինչպես նաև արարողակարգային ծախսերի, աշխատանքների, ծառայությունների գնումները: Համապատասխան նախագիծը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: (հարց համար 14)

Զեյնալյանը նշեց, որ այդ ինֆորմացիան գաղտանզերծելը վնասելու է պետական ու նշյալ անձանց անվտանգությանը. «Սա լեգիտիմ շահ է: Կարծում ենք, որ այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի»:

«Փաստորեն մնում է հետևյալը՝ նախապես ինտերնետում դնել հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների գրաֆիկները, մարշրուտները գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի ծառայող է ուղեկցում, ով է նրանցից ամենալավն ու ամենավատը կրակում և կից խորհրդատվություն, թե ինչպես է ամենահարմարն ահաբեկչական ակտ իրականացնել տվյալ պետական պաշտոնյայի նկատմամբ: Մենք թափանցիկության ճանապարհով ենք գնում, սակայն եթե այդպիսի թափանցիկության անհրաժեշտություն լինի, մենք կնախաձեռնենք»,-ասաց Փաշինյանը:

«ԼՀԿ»-ի նախագիծը մերժվեց:

Նույն շարքից