Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետ Փաշինյանը նոր նշանակում է արել

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (Խ-89-4.04.2019-ՏՏԳԲ-011/0) քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող):

Նույն շարքից