Բարի օր Քաղաքականություն 

Պաշտոնանկություն՝ Երևանի քաղաքապետարանում

analitik.am

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Պարոն Առաքելյանը պրոֆեսիոնալ բարձր որակների տեր իրավաբան է, որը 2003 թվականից ի վեր իր գիտելիքները ծառայեցրել է քաղաքին, նախ, որպես Կենտրոնի թաղապետարանի իրավաբանական բաժնի, ապա, 2009-ից, որպես քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ։

Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել պարոն Առաքելյանին համատեղ աշխատանքի համար եւ մաղթել նրան ամենայն հաջողություն իր հետագա աշխատանքի մեջ։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

Նույն շարքից