Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 3-11-ը ներառյալ Յոհաննեսբուրգ (Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) կգործուղվի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) և Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմակերպվող «Տնտեսություն. հակամարտությունների աղբյուր, թե հակամարտությունների կանխարգելման և հակամարտությունների վերականգնման գործիք» խորագրով սեմինարին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 3-6-ը ներառյալ Լայնսվայլեր (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Մարիա Կարապետյանը:
Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից կազմակերպվող Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված հանրային քննարկմանը մասնակցելու համար Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը (2019 թվականի մայիսի 7-8-ը ներառյալ) և Միքայել Զոլյանը (2019 թվականի մայիսի 6-8-ը ներառյալ):