Դատախազությունում ծառայության եմ անցել 2016 թվականի հունիսին, 2017 թվականին ներկայացրել եմ հայտարարագիր, որում ներառել եմ ողջ ունեցվածքս՝ շարժական, անշարժ գույք, դրամական միջոցներ: Իմ ներկայացրած հայտարարագրում ներառել եմ վերոնշյալ ունեցվածքը: Հետագայում այլ մարմիններում ավելի պատասխանատու պաշտոններ եմ զբաղեցրել ու իմ ներկայացրած հայտարարագրերում որևէ էական փոփոխություն չի եղել: Այսինքն, ողջ ունեցվածքը ես ունեցել եմ մինչև պաշտոն ստանձնելը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը:
Քյարամյանի խոսքերով, յուրաքանչյուր պաշտոնյա հաշվետու է հասարակության առաջ, իսկ հայտարարագիր ներկայացնելը հենց հաշվետու լինելու փաստ է:
Հարցին, թե փորձել է արդյո՞ք վարչապետը պարզաբանում ստանալ իրենից իր ունեցվածքի մասին, Քյարամյանը նշել է, որ այդ հանգամանքը հրապարակման ենթակա չէ:
ՊՎԾ պետի պաշտոնակատարը հաստատել է, որ իր ունեցվածքը չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում, ինչի մասին վկայում է իր ներկայացրած առաջին հայտարարագիրը: