Հասարակություն 

Արգիշտի Քյարամյանը չասաց, թե ինչ բարեկամական կապեր ունի Կոտայքի թեմի առաջնորդի հետ

ՊՎԾ պետի պաշտոնակաատար Արգիշտի Քյարամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն ու Կոտայքի թեմի առաջնորդն ազգականներ են, սակայն վերջինս իր հայրը չէ:

Քյարամյանը չասաց, թե ինչ բարեկամական կապեր ունի Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի հետ՝ նշելով, որ ինքն անձնական կյանքի անօտարելի իրավունք ունի:

ՊՎԾ պետի պաշտոնակատարը խնդրեց իրեն իր անձնական կյանքի մասին հարցեր չտալ՝ հիշեցնելով Կոտայքի թեմի առաջնորդի պարզաբանումը, ով ասել էր, որ Արգիշտի Քյարամյանն իր հորեղբոր թոռն է:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Քյարամյանը Կոտայքի թեմի առաջնորդի որդին է:

 

Նույն շարքից