Տակը բան պետք է լինի, որ հնարավոր լինի: Քանի որ բողոք կա, դիմել են, պարտավոր են դրան ընթացք տալ, լսել և որոշում կայացնել ըստ Սահմանադրության, օրենքի: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ իրեն զրկեն մանդատից:
Ավելի վաղ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
«Ստուգողական գործողություններ կկատարվեն և դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական»,-ասել էր Դավթյանը։