Իրավական գլխավոր 

Եթե Ռուսաստանն ապաստան տա Միհրան Պողոսյանին, կնշանակի, որ մերժվում է նրա հանձնումը. Գլխավոր դատախազ

Միհրան Պողոսյանի արտահանձման գործընթացը բնական էքստրադիցիոն պրոցեսի մեջ է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ արտահանձնման գործընթացի ընթացքում էքստրադիցիայի ենթական անձը կարող է դիմել կոնկրետ երկրին ապաստան ստանալու հարցով:

Դավթյանը նշեց, որ երկիրը որին դիմում են ապաստանի համար, պարտավոր է այդ մասին չհայտարարել:

Հարցին, թե պետության համար արդյո՞ք ամոթ չէ, որ քաղաքացին ապաստան է խնդրում մեկ այլ երկրից, Դավթյանը նշել է, որ ամոթի խնդիր չկա, քանի որ յուրաքանչյուր անձ, ով ենթական է էքստրադիցիայի, կարող է օգտվելու ապաստան խնդրելու իրավունքից՝ հավելելով, որ Հայաստանից ապաստան խնդրելու դեպքեր ևս լինում են:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կլինի էքստրադիցիոն գործընթացի հետ, եթե Ռուսաստանն ապաստան տա Պողոսյանին, Գլխավոր դատախազը պատասխանել է, թե դա նշանակում է, որ մերժվում է անձի հանձնումը:

Նույն շարքից