Ֆիտնես մարզիչ Վալերիյա Բարչենկոն թվարկել է այն սննդամթերքները, որոնք վնասում են օրգանիզմին, և դրանցից հրաժարումը կպահպանի գեղեցիկ կեցվածքը։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։
Մասնագետի խոսքերով, սննդակարգից պետք է հանել ֆասթ-ֆուդը, գազավորված ըմպելիքները, չիպսերը, մայոնեզը, նրբերշիկը, ինչպես նաև արագ պատրաստվող կերակուրի համար նախատեսված մթերքը։
Բարչենկոն նշել է, որ կանայք պետք է խուսափեն աղի կերակուրներից, պահածոյացված մթերքներից, ալկոհոլից, սուրճից, կարտոֆիլից և գազարից։ Ավելորդ քաշից ազատվելու համար Բարչենկոն խորհուրդ է տվել հրաժարվել աղից, քանի որ աղն պահում է օրգանիզմում ջուրը։
Մասնագետը խորհուրդ է տվել նաև հրաժարվել սուրճից՝ հասցնելով այն օրական մեկ բաժակի, սահմանափակել նաև ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն ջրազրկում է օրգանիզմը։ Վերջինս հավելել է, որ գեղեցիկ կառուցվածքը չվնասելով, կարելի է օգտագործել մեկ բաժակ չոր կարմիր գինի։
Մասնագետը հիշեցրել է, որ հատկապես 45-ից բարձր տարիքի կանայք պետք է հետևեն իրենց սննդակարգին, քանի որ տարիքի հետ սննդակարգն ու կառուցվածքը կառավարելը դառնում է ավելի դժվար։